Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փաստորեն պետությունը կործանող «հեղափոխությունից» օգուտով դուրս եկած Էդմոն Մարուքյանն էլ է նեղսրտել Սերժ Սարգսյանի հարցազրույցից։ Այնուամենայնիվ, Էդմոնի քաղաքական գործունեությունից, պետության համար, գոնե մի օգուտ կարելի է քաղել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը.
«Մասնավորապես՝ ապագայում, եթե ալիեւները որոշեն Հայաստանի դեմ հայց ներկայացնել միջազգային դատարան, վնասի փոխհատուցման համար՝ Էդմոնին որպես փաստաբան պետք է ներգրավել։ Թող գնա եւ ապացուցի հակառակը, որ հայերը ոչ թե վնասել են Արաքսի հովիտի ազատագրված շրջանները, այլ ընդհակառակը՝ մեծ գումարներ են ներդրել Կովսականում(Կուբաթլի) Ջրականում (Ջաբրաիլ), Սանասարում (Կուբաթլի)։ Բացի այդ, նույնիսկ սկսել էին արտադրական ու արդյունաբերական մեծ բազա ստեղծել՝ Արաքսավան բնակատեղիով։