Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով` Քեսաբ մեկնելու նախաձեռնությունը յոթ պատգամավորինն էր:
Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ ընկերներով հավաքվել են, մտածել ու երկուշաբթի առավոտյան յոթ պատգամավորով Քեսաբի իրադարձությունները դատապարտող հայտարարություն արել, որից հետո ոչ մի պատգամավոր չի մոտեցել ու ասել. «Ի՞նչ անենք դրա հետ կապված»: Էդմոն Մարուքյանի խոսքով՝ եթե մոտենային, հարցնեին, կարող էին իմանալ, որ այդ պատգամավորները մտադիր են գնալ Լաթաքիա:
Դիտարկմանը, թե պատգամավորները թաքուն-թաքուն գնացին Սիրիա, Էդմոն Մարուքյանը հակադարձեց. «Երբ որ ուրիշ պատգամավորներ տեղ են գնում, ինձ ասո՞ւմ են դրա մասին: Դա աբսուրդ մեղադրանք ա: Ով ուզում ա, թող գնա Սիրիա, ո՞ւմ են բռնել, ո՞ւմ չեն թողնում: Դա պատվիրակություն չէ, որը գործուղվել է, այլ սեփական նախաձեռնություն»:
Հարցին, որ կարելի էր այցը պաշտոնական այցի շրջանակներում իրականացնել, ինչո՞ւ այդպես չարեցին, պատգամավորը պատասխանեց, որ եթե խորանային արարողակարգային ձևաչափ մեջ, չէին կարողանա արագ և օպերատիվ արձագանքել, և հետո, ըստ պատգամավորի, պաշտոնական այցի որոշում կայացնողը պատգամավորները չեն:
Մեր այն հարցին էլ, թե արդյո՞ք հեշտ էր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ հանդիպում կազմակերպել, Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ երբ պատգամավորները հասան Սիրիա, այնտեղի իշխանությունները տեղեկացան դրա մասին, նշանակեցին հանդիպումներ, որոնց շրջանակներում էլ կայացել է այդ հանդիպումը:
Նա նշեց, որ Ասադի հետ հանդիպումը տևել է մոտավորապես 40 րոպե, զրուցել են հայ համայնքի խնդիրների մասին, Սիրիայի նախագահը ներկայացրել է իրավիճակը: «Նորմալ տպավորություն ունեմ Ասադից, երկրի նորմալ նախագահ է, ուրիշ ինչ տպավորություն պիտի ստանանք: Մեր բարեկամ երկրի նախագահն է»,- հայտարարեց Մարուքյանը: