Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը քաղաքական դաշտ է եկել հեղափոխությունից հետո։
Ինչպես ներկայիս իշխանությունների մեծ մասը, այդպես էլ Խանդամյանը նախկին լրագրող է։ Նա 2022 թվականի գույքի եւ եկամուտների մասին հայտարարագրում հայտարարագրել է 1 անհատական բնակելի տուն, 1 բնակարան բազմաբնակարան շենքում։ Բնակարաններից մեկը ձեռք է բերել, ավելի ճիշտ՝ նրա անունով է գրանցվել 1991 եւ 1995 թվականներին Գեղարքունիքի Գավառ համայնքում (համատեղ սեփականությամբ)։
Տրանսպորտային միջոց Խանդանյանը չի հայտարարագրել։ Խանդանյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 500 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցներ պատգամավորը չի հայտարարագրել։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 9 մլն 881 հազար դրամ, որից 7 մլն 962 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից։
Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 22 մլն 215 հազար դրամ, որը, ըստ նշված հայտարարագրի համապատասխան կետի, հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է։ Հենց այս պատճառով էլ Խանդանյանը ՀՀ ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 918 հազար դրամ, որը եկամտահարկի վերադարձի սկզբունքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է։
Սարգիս Խանդանյանը այն պատգամավորն է որը ոչնչով աչքի չի ընկել խորհրդարանում։ ՔՊ-ականների համար շոկային էր նաեւ այն, որ այս անփորձ պատգամավորին առաջադրել էին Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ինչն էլ թեժ քննարկման առիթ էր դարձել։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում