|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար անսպասելի էր լսել, որ կառավարությունը մտադիր է սկսել «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի լուծարման պրոցեսը: Yerkir.am-ի հետ զրույցում նա հույս հայտնեց, որ Վանաձորի` նոր ստեղծվող տեխնոպարկը, որն արդեն ընթացքի մեջ է, չի արժանանա Գյումրու տեխնոպարկի ճակատագրին:
Պատգամավորը նշեց, որ Վանաձորի տեխնոպարկի ծրագիրն ընդունվել է Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը, գումարներ են դուրս գրվել` այդ ծրագիրը կյանքի կոչելու համար, Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի հիման վրա պետք է ծրագիրը կյանքի կոչվեր, արդեն շենք էր առանձնացվել, որը պետք է հատկացվեր տեխնոպարկին:
«Ես հույս ունեմ, որ Վանաձորի տեխնոպարկը կմնա: Դե հիմա` Գյումրու փորձը գուցե անհաջող է եղել, կամ չեն կարողացել Գյումրիում իրականացնել այդ ծրագիրը: Բայց եթե Վանաձորի տեխնոպարկի ծրագիրն էլ փակվի, ես խորը հիսաթափություն կապրեմ նոր կառավարությունից»,- ասաց Էդմոն Մարուքյանը: