|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Համացանցում հայտնվել է քարտեզ, որը ցույց է տալիս, թե ինչպիսի տեսք կունենան հունապատկան կղզիների ծովային սահմանները, երբ ընդունվի 12 ծովային մղոնով ծովային սահմանների ընդլայնման մասին օրինագիծը։
Այս դեպքում Թուրքիան կկորցնի Էգեյան ծովով իր ազատ ելքը նեղուցներից դեպի Միջերկրական ծով: Էգեյան ծովի հարավային մասում ձևավորվում է ամուր գոտի, որի պատճառով Թուրքիան կզրկվի Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության հետ կնքված ապօրինի համաձայնագրով նախատեսված սահմաններից։
Թուրքիան դեմ է արտահայտվում Հունաստանի ծրագրերին և զգուշացնում, որ տարածքային ջրերի ընդլայնումը կդառնա casus belli: Հունվարի 24-ին երկու երկրների միջև նախատեսվում են հերթական բանակցություններ՝ Արևելյան Միջերկրականում ծագած խնդիրները լուծելու համար։