Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելի և Թուրքիայի պաշտոնատար անձինք տևական ժամանակ է գաղտնի բանակցություններ են վարում ծովային սահմանների և բացառապես Միջերկրականի արևելյան ջրերում հատուկ տնտեսական գոտիներում համաձայնություն ձեռք բերելու վերաբերյալ. այս մասին հայտնում է Arab News-ը՝ սեփական աղբյուրներին հղում անելով։
Նմանատիպ համաձայնություն Թուրքիան ձեռք էր բերել անցյալ տարվա նոյեմբերի վերջին Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջի հետ, ինչը մեծ դժգոհությունների առիթ էր դարձել՝ մասնավորապես Հունաստանի և Կիպրոսի կողմից, ովքեր բողոքում էին, որ դրանով Անկարան հնարավորություն է ստանում իրենց պատկանող տնտեսական գոտիներում գազի որոնողական աշխատանքներ տանել։ Իսրայելն այդ ժամանակ հայտարարեց, որ դատապարտում է այդ համաձայնագիրը, սակայն ընդգծեց, որ ռազմանավեր չի ուղարկի՝ խոչընդոտելու Թուրքիային։
Թուրք վերլուծաբան Այդըն Սեզերը նշում է, որ նմանատիպ գործարքը քիչ հավանական է, քանզի դրանով կոնֆլիկտի մեջ կմտնի Կիպրոսի հետ, ում հետ Իսրայելն իրականացնում որոնողական աշխատանքներ։