Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունաստանը և Եգիպտոսը խախտել են Թուրքիայի և Լիբիայի մայրցամաքային շելֆերի նկատմամբ իրավունքները՝ ստորագրելով համաձայնագիր ծովային սահմանների սահմանազատման և Արևելյան Միջերկրական ծովում բացառիկ տնտեսական գոտիների ստեղծման վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում:
«Համաձայնագրի տեքստն ու քարտեզը դեռ չեն հրապարակվել, բայց նշված կոորդինատների համաձայն, ակնհայտ է, որ գործարքը խախտում է ոչ միայն Թուրքիայի, այլև Լիբիայի մայրցամաքային շելֆերի նկատմամբ իրավունքները», - ասել է Չավուշօղլուն:
«Հետևաբար, այն պայմանագիրը, որը խախտում է մեր մայրցամաքային շելֆերը, որի մասին մենք զեկուցել ենք ՄԱԿ-ին, անվավեր է, և պատճառը, որ մենք հասել ենք այդ կետին, այն է, որ Հունաստանը և Կիպրոսի հունական կառավարությունը փորձում են պայմանագրեր կնքել Եգիպտոսի և Իսրայելի հետ՝ անտեսելով Թուրքիային», - հավելել է թուրք դիվանագետը:
Չավուշօղլուն ասել է, որ Անկարան «կշարունակի ցույց տալ նրանց և ողջ աշխարհին, որ այդ պայմանագիրը անվավեր է ինչպես «բանակցությունների սեղանին», այնպես էլ «գետնի վրա»:
Հինգշաբթի օրը Եգիպտոսը հայտարարել էր, որ Հունաստանի հետ երկկողմանի համաձայնագիր է կնքվել՝ Արևելյան Միջերկրական ծովում երկու երկրների միջև ծովային իրավասությունը սահմանազատելու վերաբերյալ: