Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է Հոնիական ծովում երկրի տարածքային ջրերի ընդլայնման մասին`6-12 ծովային մղոն երկայնքով:
Այս մասին նա հայտարարել է հունվարի 12-ին Պաշտպանության և արտաքին գործերի խորհրդարանական հանձնաժողովում «Հոնիական ծովի և Հոնիական կղզիների տարածաշրջանում մինչև Թենարոնի հրվանդանի առափնյա գոտու լայնության որոշման» օրինագծի քննարկման ժամանակ:
Ըստ Դենդիասի՝ դա երկրի տարածքը կավելացնի 13 հազար քառակուսի կիլոմետրով:
2020 թվականի դեկտեմբերի 25-ին Հունաստանի նախագահը հրամանագիր էր ստորագրել տարածքային ջրերի ընդլայնման մասին: Համաձայն հրամանագրի՝ այժմ այս տարածքում 12 մղոն գոտին չափվում է ոչ թե ափից, այլ ծոցերը փակող ուղիղ գծերից, ինչպես նախատեսված է ՄԱԿ-ի ծովային իրավունքի մասին կոնվենցիայով:
Միևնույն ժամանակ, Դենդիասը հիշեցրել է, որ ափամերձ գոտու ընդլայնման հաջորդ փուլը կվերաբերի Կրետեից հարավ ընկած տարածաշրջանին:
Ավելի վաղ Թուրքիան պաշտոնապես հայտարարել էր, որ Հունաստանի տարածքային ջրերի ընդլայնումը Էգեյան ծովում ընկալվելու է որպես «casus belli» (պատերազմի առիթ):