Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չնայած նրան, որ Թուրքիայում մոլեգնում է կորոնավիրուսի անկառավարելի համավարակը, որի հետևանքով երկրում գրանցվել է վարակման 69392 դեպք՝ 1518 մահվան ելքով, այնուամենայնիվ Թուրքիան չի դադարում իր ագրեսիվ քաղաքականությունը Հունաստանի նկատմամբ։ Թուրքիայի տնտեսությունը, որն արդեն համավարակից առաջ անկում էր ապրում, էլ ավելի է տուժելու, սակայն Անկարան ցույց է տալիս, որ ունի անվերջանալի գումար, և փորձում է դառնալ տարածաշրջանային գերտերություն։ Թուրքիան ամեն օր խախտում է Հունաստանի օդային և ջրային սահմանները։ Երկուշաբթի հերթական հարվածը հասցվեց Էրդողանին, երբ Թուրքիան փորձեց խախտել Հունաստանի ջրային սահմանները հունական Կաստելորիզո կղզու շրջակայքում. հայտնում է Greekcitytimes.com կայքը։
Կայքը տեղեկացնում է, որ թուրքական «Քըլըչ» II – P334 TCG ռազմանավը փորձել է հատել ջրային սահմանը, սակայն հունական TPK P71 «VOTSIS» ռազմանավը խոչընդոտել է թուրքական նավի՝ հունական ջրային տարածք մուտք գործելուն։
Հիշեցնենք, որ հույն-թուրքական դարավոր թշնամությունը շարունակվում է նաև մինչ օրս։ Բացի Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակից (Թուրքիան բռնազավթել է կղզու 34 տոկոսը), Հունաստանի և Թուրքիայի հարաբերություններում պարբերաբար սրացում է նկատվում նաև Էգեյան ծովում թուրքական ծավալապաշտական նկրտումների պատճառով։