Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես այսօր հայտարարում եմ, որ օրինագիծը (խորհրդարանին) անհապաղ ներկայացնելով` Հունաստանը ընդլայնում է իր տարածքային ջրերը դեպի արևմուտք 6-ից 12 ծովային մղոն», - ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միտցոտակիսը։
Այս հայտարարությունը նա արել է՝ ելույթ ունենալով խորհրդարանում Եգիպտոսի և Իտալիայի հետ ծովային գոտիների և բացառիկ տնտեսական գոտիների սահմանազատման մասին համաձայնագրերի վավերացման քննարկման ժամանակ:
«Հունաստանը ընդլայնվում է: Մյուսները դա ասել են, բայց մենք այն գործնականում կիրականացնենք: Մենք ընդլայնում ենք մեր ծովային շրջանը Իոնական ծովում` Իոնյան կղզիներից մինչև Պելոպոնեսի (թերակղզու) ափին գտնվող Թենարոն հրվանդան», - ասել է Միցոտակիսը:
Նա նաև նշել է, որ Հունաստանի ԱԳՆ-ն այսօր Իտալիային և Ալբանիային տեղեկացրել է Իոնյան ծովում իրենց տարածքային ջրերի ընդլայնման մասին:
«Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը շուտով կայցելի Տիրանա՝ Ալբանիայի կառավարության հետ քննարկելու ծովային սահմանազատման վերաբերյալ չլուծված հարցերը», - ասել է Միցոտակիսը: