Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան կաջակցի Ադրբեջանի ջանքերին`վերականգնելու համար «հայկական օկուպացիայից ազատագրված հողերը», ինչպես նաև կմասնակցի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի դիտարկմանը. հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն։
Ըստ նրա՝ 2020 թ. նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությունը հիմնականում արտացոլում է այն գաղափարներն ու սկզբունքները, որոնք երկար տարիներ առաջ են քաշվել Մինսկի գործընթացի շրջանակներում: «ԵԱՀԿ Մինսկի խումբը անհրաժեշտության դեպքում կարող է կրկին կատարել իր դերը: Դա անելու համար համանախագահները պետք է առաջին հերթին կառուցողական և կոնկրետ մոտեցում ցուցաբերեն, դաս քաղեն ավելի վաղ ցուցադրված միջնորդության վատ մակարդակից»,- նշել է Չավուշօղլուն:
Թուրքիայի արտգործնախարարը շեշտել է, որ այսօր տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության իրական շանս կա: «Թուրքիան Ռուսաստանի հետ ստեղծել է Ղարաբաղի դիտարկման կենտրոն, որը նախատեսված է հրադադարի ռեժիմի խախտումներին հետևելու համար: Զինադադարը շատ կարևոր բաղադրիչ է, և այն պետք է պահպանվի: Մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը կհամապատասխանի պայմանագրերի պայմաններին: Երևանը չպետք է նոր արկածներ փնտրի և պետք է աջակցի երկարաժամկետ քաղաքական կարգավորում ապահովելու ջանքերին...»,- ասել է նա:
Չավուշօղլուն նշել է, որ եթե եռակողմ հայտարարությունն արդյունավետ լինի, և Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսությունը բարելավվի, դա, անկասկած, դրական ազդեցություն կունենա Անկարայի և Երևանի հարաբերությունների վրա:
«Տարածաշրջանում կայունությունը համապատասխանում է հայ ժողովրդի և Հայաստանի շահերին: Մենք տարածաշրջանն ընկալում ենք որպես համագործակցության միասնական գոտի բոլոր երկրների համար: Ուստի մենք սատարում ենք տարածաշրջանում վեցակողմ համագործակցության հարթակ ստեղծելու՝ Ադրբեջանի նախաձեռնությանը: Սա դրական ազդեցություն կունենա աշխարհի վրա, կբարձրացնի տարածաշրջանի բոլոր բնակիչների բարեկեցությունը»,- ասել է թուրք նախարարը: