Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարկային մարմինը ստուգումներ է իրականացրել ՀՀԿ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառում եւ արդյունքում տուգանք սահմանել 60 մլն դրամի չափով:
Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացրել է պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը: Նա նաեւ նշել է, որ դժգոհ է եւ դատի է տվել հարկային մարմնին:
««Երկար պատմություն է, երկու-երեք տարի ստուգումներ իրականացրին, ոչ մի թերություն, ոչ մի խախտում, նաեւ՝ փաստաթղթային խախտում, չկարողացան հայտնաբերել: Եւ քանի որ բան չգտան, սկսեցին հարկային քննչական մարմինները մարդկանց՝ տոնավաճառի աշխատակիցներին, հերթով տանել, հարցաքննել: Տոնավաճառի աշխատակիցներին հարցաքննելուց հետո հասան նրան, որ իբրեւ թե մեզ մոտ խախտումներ կան, որը բացառվում է»:
Ա. Աղաբաբյանի խոսքերով՝ այդ խախտումները, որ հայտնաբերել է հարկային մարմինը, հիմնավորված չէ, չկան փաստեր եւ փաստաթղթեր, ուղղակի փորձ են արել «գործ սարքել»:
«Մի խոսքով, չհիմնավորված բաների առաջ են դնում, չկան փաստեր, չեն համապատասխանում իրականությանը, եւ հենց դրա համար էլ դատի ենք տվել: Սահմանել են տուգանք՝ 50 մլն դրամից ավելի, որը տույժ-տուգանքով կազմում է 60-62 մլն դրամ: Կարեւորը դա չէ, կարեւորն այն է, որ մենք այսօր հազիվ կարողանում էինք փակել այն վարկը, որը վերցրել ենք ստադիոնը վերականգնելու համար: Այսօր դարձրեցին մեծ պրոբլեմ: Այսօր մենք հարկայինի փողը չենք տալիս, որ բանկի փողը տանք: Այ, այս իրավիճակի մեջ ենք հայտնվել:
Առավել եւս, որ այսօր Հայաստանում տրանսֆերտները մոտ 40-50 տոկոսով պակասել են, եւ ժողովուրդը առեւտուր չի կարող անել, տոնավաճառն էլ դրա հետեւանքնով իր 40 տոկոսը կորցրել է, որը բավականին լուրջ գումար է: Հիմա մենք ընկել ենք այս ճգնաժամի մեջ՝ գումարած դրան հարկայինի նման մոտեցումը: Այսինքն, ամեն ինչ անել, որ սնանկ դառնանք, դրա համար էլ մենք դատի ենք տվել»:
ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ի՞նչ է մտածում, արդյո՞ք Ա. Աղաբաբյանն ինչ-որ հակասություններ ունի, եւ այդ իսկ պատճառով որոշել են նրանից «վրեժխնդիր» լինել, պատասխանեց, որ ինքը ոչ մեկի հետ ոչ մի խնդիր չի ունեցել՝ ո՛չ գործադիրի, ո՛չ հարկային մարմնի:
«Ես ներքին հակասություն ոչ մեկի հետ էլ չեմ ունեցել, իսկ եթե խանդ կա հարկային մարմնի ղեկավարության մեջ, դա չգիտեմ: Եթե իրենք առեւտրի կենտրոններ ունեն, փակ տարածքներ, սպասարկումներ ունեն, հասկանալի է: Բայց չի կարելի հարձակվել տոնավաճառների վրա, որտեղ հասարակ ժողովուրդն ա աշխատում, իրա օրվա հացն է գտնում:
Այո, ես սեփականատեր եմ, բայց ինչի՞ եմ սեփականատեր, մի բանի, որը իմը չէ, այլ ժողովրդինն է, այդ գեղեցիկ կառույցը պահպանել է պետք, տոնավաճառն իմ հարստանալու համար չէ, ժողովրդի ապրելու համար է: Ես հարուստ չեմ, թող բոլոր բանկային հաշիվներս գնան ստուգեն, տեսնեն՝ ես պարտքից բացի փող ունե՞մ, թե՞ չունեմ: Չի՛ կարելի նման ձեւով վերաբերվել: Հարկայինից ո՞վ է շահագրգիռ, որ նման տոնավաճառները փակվեն, ինչ է, թե իրա խանութները լցվեն, հարկավոր է հասկանալ դա: Հարկավոր է հասկանալ՝ ով այսօր մեծ խանութներ ունի, ով այսօր շահագրգիռ է, որ նման բաները փակվեն, որ իր մոտ լցվեն, չի՛ կարելի»»,- կարդում ենք կայքում:
Ամբողջական հարցազրույցը կարդացեք սկզբնաղբյուրում: