Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոր Հաճնը ադամանդագործների քաղաք է, եւ ես գալիս էի այստեղ՝ գործարաններ այցելելու համար, քանի որ խոշոր ներդրումային ծրագրեր են իրականացվել այստեղ։ Աշխատում էր ավելի քան 4000 մարդ այդ ոլորտում, եւ այսօր մեր շտաբի պետին հարցնում եմ՝ այսօր, երբ գործարանները չեն աշխատում, մարդիկ ինչո՞վ են զբաղվում։ Պարզվում է՝ 7-ից 10 տոկոս ծավալ է ընդամենը մնացել։ Արդար չէ առաջին հերթին ժողովրդի նկատմամբ, որոնք ստացել են այդ մաստանգիտությունը եւ ստիպված են լքել իրենց հայրենի քաղաքը՝ այլ տեղ իրենց մասնագիտությամբ գործ գտնելու համար․ Նոր Հաճնի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, ըստ Yerkir.am-ի, ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ պետք է աշխատանքը բերել մարդու մոտ, ոչ թե ամեն մեկը, աշխարհով մեկ վազելով, այդ աշխատանքը փնտրի։
«Փորձելու ենք եւ ի վիճակի ենք, այն փառքը, որ ունեցել եք դուք այդ ոլորտում, վերականգնենք։ Սա մի փոքր մասն է մեր տնտեսական ծրագրի։ Մենք ասում ենք, որ գալիս ենք՝ ստեղծված տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար։ Գալիս ենք՝ տասնյակ հազարավոր նոր աշխատատեղեր ստեղծելու համար՝ ամեն տարի»,- Նոր Հաճնում ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նա նշեց, որ արտագաղթը եւ աշխատատեղերի ճգնաժամը, երկրի անվտանգության խնդիրը լուծելու են գալիս։
«Այսօր Հայաստանում չկա մի քաղաքացի, որն ունենա լիարժեք անվտանգության զգացում։ Վերականգնելու ենք բանակը, սահմանների անվտանգությունը։ Չափազանց լարված է ամեն ինչ, չափազանց նյարդային, նորմալ չէ ապրել այսպիսի միջավայրում, հնարավոր չէ արարել, աշխատել, բարիքներ ստեղծել այսպիսի նյարդային մթնոլորտում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում