Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր հրավիրված ասուլիսի ժամանկ Բագրատ Սրբազանից լրագրողները հետաքրքրվեցին, թե իր իշխանության գալու դեպքում ինչպե՞ս է խաղաղություն բերելու, կասեցնելո՞ւ է սահմանազատում, թե ոչ, արդյոք այլ օրակարգ է առաջ բերելու, Սրբազանը պատասխանեց.
«Ես մի քանի անգամ ներկայացրել եմ այդ օրակարգը: Մենք ենք խաղաղություն բերողը, էս մարդը պատերազմ բերողն է եւ այն շարունակողմն է: Եթե անարդարության հիմքով է մի բանը տեղի ունենում, դա նորից պայթելու է: Դուք ինչպե՞ս եք պատկերացնում Կիրանցի ժողովուրդը այդ արհավիրքի մեջ ապրի տարիներ: Մենք երկարաժամկետ, կայուն խաղաղություն բերողն ենք: Այսօրվա մեր ունեցած գործիքակազմը իրական բանակցություններն են, ոչ թե հարկադրանքի տակ բանակցությունները: Մենք պետք է այդ բանակցային սեղանի շուրջ թելադրենք մեր պայմանները: Դրանցից առաջինը մեր ռազմագերիների վերադարձի պայմանն է, արցախցիների վերադարձի իրավունքն է, երրորդը սահմանազատում անելուց առաջ հասնել նրան, որ այսպես կոչված, խաղաղության պայմանագիրը կնքվի, նոր սկսվեն մնացած գործընթացները: Սահմանազատումը պետք է տեղի ունենա փաթեթով, համապատասխան կոորդինատներով, սահմանագծումներով, սահմանազատումների նշումներով, համապատասխան քարտեզներով:
Այդ բոլորը չեն բանակցվել, սա սահմանազատում չէ, այլ միակողմանի հանձնում է: Այս տեղի ունեցող պրոցեսը, դրա ձևը պետք է կասեցվի, ոչ թե սահմանազատման գաղափարը»: