| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ես կարծում եմ Նիկոլ Փաշինյանն այսօր ավելի շատ ժամանակ պետք է հատկացնի, մնա ամառանոցում, Երևան մեքենայով չգա, որովհետև քաղաքացիներ հազար ու մի վատ արտահայտություն կանեն, օղի թորելու սարքը միացնի, խորոված սարքի ու ավելի ընդարձակի մեղավորներ փնտրելը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, ով դեռ Կառավարության մոտ շարունակում է հացադուլը:
«Թող ասի՝ անցնող երկու ամիսների պատերազմը պարտվեցինք, որովհետև դրա մեջ մեղավոր է Սերժ Սարգսյանը, որովհետև Կազանյան փաստաթղթղին համաձայնություն է տվել, բայց դրանից 7 տարի անց էլ Արցախը հայկական է եղել, ասի, որ Ռոբերտ Քոչարյանն է մեղավոր, որովհետև Մադրիդյան սկզբունքների հետ համաձայն էր, հետո գնա առաջ ու ասի, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր էր, որովհետև 1993-94-ին երբ ազատագրվեցին տարածքները Բաքուն չգրավեց, հետո գա Խորհրդային Հայաստան և Կարեն Դեմիրճյանին մեղադրի, մինչև հասնի Ալեքսանդր Մյասնիկյանին»,-ասաց Գեղամ Մանուկյանը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: