կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 15:01
Տարածաշրջան

Նեոօսմանիզմը Էրդողանին տանում է դեպի նոր ռազմական արկածներ

Նեոօսմանիզմը Էրդողանին տանում է դեպի նոր ռազմական արկածներ

Դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացված ռազմական «շքերթին» Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր խոսքում հիշել էր Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին`Էնվեր փաշային. գրում է «Ռեալիստ» տեղեկատվական գործակալությունը։

«Պատերազմը դեռ չի ավարտվել, և տարածաշրջանում նոր դարաշրջան կսկսվի, եթե Հայաստանի ժողովուրդը դասեր քաղի Ղարաբաղում տեղի ունեցածից», - ասել է Էրդողանը՝ հավելելով. «Այսօր թող լուսավորվի Էնվեր փաշայի հոգին»:

Դատելով Բաքվի «շքերթի» հայտարարություններից՝ Հայաստանը պետք է անհապաղ պատրաստվի նոր պատերազմի:

«Էնվեր փաշան վատ հարաբերություններ ու գաղափարական լուրջ տարաձայնություններ ուներ Օսմանյան կայսրության փլուզումից հետո առաջ եկած ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ, և փաստացի նրա ընդդիմադիրն էր: Էրդողանի՝ Բաքվում այս ֆիգուրը բարձր մակարդակի վրա դնելու որոշումը վկայում է այն մասին, որ Թուրքիայի ժամանակակից ղեկավարությունը հեռանում է Աթաթուրքի ժառանգությունից, ներառյալ՝ «աշխարհիկ պետություն» հասկացությունից: Էրդողանի գլխավորությամբ՝ Թուրքիան շարժվում է դեպի նեոօսմանիզմ՝ խառնված պանթյուրքական և իսլամիստական գաղափարների հետ: Պաշտոնական գաղափարախոսության այս ձևաչափը Էրդողանին մանևրելու քիչ տեղ է թողնում միջազգային ասպարեզում և Անկարային դրդում է հետագա ռազմական արկածների»,- ասում են South Front-ի վերլուծաբանները:

Փորձագետները նշում են, որ թուրքական լրատվամիջոցներն արդեն հիմքեր են ստեղծում Երևանի հետ հակամարտության նոր սրման համար՝ ներկայացնելով հայկական տարածքները Ադրբեջանի կազմում: