Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Սրտիս նոր վերքը անդունդ է անհուն,
որ դուք եք բացել այնտեղ, տղանե՛ր,
ձյան սառցաշերտը միտքս է մամլում,
ինչպես որ հանգած մարմինները ձեր:
Ձեր աչքերը ես չեմ տեսել երբեք,
սակայն նրանք ինձ դարձրել են անքուն,
նրանք կորուսյալ իմ հայրենիքն են
այս տիեզերական անհայրենիքում:
Լռության ցավը սառցաշերտի պես
ծանր կախվել է մտքերիս վրա
և ամեն վայրկյան հիշեցնում է ձեզ,
ասում է. «Ներկա կդնես նրանց:
Նրանց արյամբ է հողն այս Հայրենիք,
դուք նրանցով է, որ դառնում եք ազգ,
չեն դավաճանել նրանք ոչ ոքի
և չեն երազել մեծարում ու փառք:
Դուք ձեր մեջ փնտրեք դավադիրերին,
փառատենչներին որոնեք ձեր մեջ,
բայց երազներն այն ջինջ տղաների
չփորձեք թաղել բանսարկության մեջ»:
Ճնշում է հոգիս սառցաշերտը ձյան,
միտքս է ամլանում լռության ցավից.
այս ի՞նչ դավադիր մրրիկ էր՝ անցավ,
և Հայրենիքս կարկամեց նորից:
Վարդան Պետրոսյան
8-9. 01. 2021 թ.
Գառնի