կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-18 15:07
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցուն մատդ որ դեմ ես տալիս, ձեռքդ էլ է կծում․ Տիգրան Քոչարյան

Սյունիքի կարևոր ստրատեգիական բարձունքները այսօր պետք է տրվեն Ադրբեջանին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը մամուլի ասուլիսում։

Նա հստակ տեղեկություններ ունի, որ գործընթացը սկսվել է՝ Խնձորեսկի դիմացի բարձունքներն արդեն հանձնել են ադրբեջանցիներին, որոնցից դիտարկվում էր Կուբաթլու քաղաքը։

Շուռնուխից էլ հայկական զորքը հեռացել է և գյուղապետը կոչ էր անում գալ՝ մոբի զենքերով գյուղը պահել։

Կապան քաղաքը և 12 գյուղ այսօր երեկոյան արդեն կհայտնվեն անմիջական վտանգի մեջ։

Տիգրան Քոչարյանը նկատեց, որ իշխանությունը ինֆորմացիոն մանիպուլյացիայի է դիմում․ «Պաշտպանության նախարարությունը և  որոշ գյուղապետեր ասում են՝ ոչ մի թիզ հող Սյունիքի մարզից չի տրվելու թշնամուն։ է հա՛, չեն զիջելու, որովհետև զիջվում են կարևոր բարձունքները, որոնք նոմինալ չեն գտնվում Խորհրդային Հայաստանի տարածքում, որովհետև հիմա քարտեզագրումն արվում է՝ նայելով Խորհրդային Ադրբեջանի և Հայաստանի տարածքները։ Պարզ է, որ Կապան քաղաքից որևէ սանտիմետր չի զիջվում Ադրբեջանին, ադրբեջանցին չի գալիս Կապան քաղաքում պոստ դնում, բայց ադրբեջանցին Կապան քաղաքից 200 մ հեռավորության վրա դիրք է դնում և 200 մետրից կարող է ռագատկով Կապանի բնակիչներին հարվածել»։

Նույնն էլ՝ Շուռնուխը և Դավիթ Բեկը․ Շուռնուխի ներքևի մասը Ադրբեջանին է հասնում։

«Եթե գյուղի կամ քաղաքի շրջակա բոլոր բարձունքները տալիս ես Ադրբեջանին՝ վաղը-մյուս օրը քո տրակտորները չեն կարողանա դաշտ դուրս գալ, կմտնեն՝ քո գյուղացիներին հանգիստ կգողանան, քո անասունները կգողանան, որովհետև ադրբեջանցիների հետ անմիջական շփման մեջ ես մտնում և եթե գյուղի շրջակա բարձունքները տալիս ես, գյուղ պահելը մի փոքր անիմաստ է դառնում»,-ասաց Տիգրան Քոչարյանը։

Այս ամենից հետո, ըստ նրա, կատարվելու է պլանի երկրորդ մասը՝ սահմանային գյուղերի հայաթափումը։

«Դրանից հետո կսկսեն ադրբեջանցի փախստականներին բերել այդ տարածք և, եթե այս կառավարությունը շարունակի գոյություն ունենալ, կհամաձայնի, որ գան, և կիրականացվի Հայաստանի ադրբեջանացումը, ինչից մենք խուսափեցինք 1980-ականներին»,-մտահոգություն հայտնեց Տիգրան Քոչարյանը։

Նրա համոզմամբ՝ դա կշարունակվի Ջերմուկում, Վարդենիսում, հետո կհիշեն, որ Արտաշատում և Մասիսում էլ են ադրբեջանցիներ ապրել։

«Ադրբեջանցուն մատդ որ դեմ ես տալիս՝ ինքը ձեռքդ էլ  է կծում, հետո գլխիդ կհասնի։ Այսինքն,  եթե դու չես դիմադրում, ադրբեջանցին կարող է քեզ կուլ տալ»,-ասաց Տիգրան Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․