Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որքան մոտենում է ապրիլի 24-ը , Էրդողանն ավելի է ջղաձգվում ու «մտքի գոհարներ» շաղ տալիս…: Հիմա էլ « սփյուռքը իրեն խելոք չի պահում»…, կամ «եթե հարցնեք, քարտեզի վրա որտեղ է Հայաստանը, ցույց տալ չեն կարող»:
Սփյուռքը պարոն Էրդողան, չարաճճի երեխա չէ, որ իրեն խելոք պահի կամ չպահի…., քո տափաստանաբնակ նախնիների հետ մի համեմատիր…Սփյուռքի աշխարհագարական գիտելիքների վրա կասկածելը ուղղակի ծիծաղելի է, եթե ոչ հիմարություն: Նրանք Հայաստանի տեղը փակ աչքով էլ գիտեն:
Գիտեմ մեծամիտ ու ամբարտավան եք, բայց մի խորհուրդ կտամ աշխարհագրություն սովորեք, հիշիր, լեշ հիշեցնող Թուրքիայի քարտեզի որ կետին էլ մատդ դնես, տակը Հայաստան է: Մի խորհուրդ էլ, դարձյալ աշխարհագրության հետ կապված . Կոլոմբոսի կենսագրությունը սերտեք, լա~վ ուսումնասիրեք, գուցե այդտեղ բախտներդ բերի: Մեր կողմերում ասում են . թուրքը մի բան չի, բայց լավ խոսք ունի, «Աստված երբ մեկին ուզում է պատժել, նախ խելքն է առնում, հետո մնացածը….» Մնաց մնացածը պարոն Էրդողան…
Գրառումը՝ Սպարտակ Ղարաբաղցյանի «ֆեյսբուք»-ի էջից