|
Փոխարժեքներ
18 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն անդրադարձել է ապրիլի 1-ից թոշակների բարձրացմանը՝ գրելով․
«8 տարի ժամանակ ունենաս բարձրացնելու թոշակները ու մատդ մատիդ չտաս, հայտնվի մի ուժ ումից վտանգը տեսնես և խուճապահար բարձրացնես թոշակները:
Այսինքն, կար հնարավորություն բարձրացնելու և թոշակառուն արդեն գիտի` ինչ անի այդ գումարի հետ։
Եթե Սամվել Կարապետյանը ստիպեց ընտրությունից առաջ բարձրացնել թոշակները, պատկերացնո՞ւմ եք, ինչ կանի նա, եթե լինի վարչապետ:
Փաշինյան, մենք կիմանանք, որ դու ազնիվ ես այն դեպքում, երբ վերադարձնես միլիարդավոր դրամների պարգևավճարները բյուջե:
Սամվել Կարապետյանը տնտեսությունը կուժեղացնի, միշտ հոգ կտանի թոշակառուների համար, ոչ թե Փաշինյանի նման մենակ ընտրություններից առաջ` սեփական աթոռը պահելու համար»: