Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պատմությունից մաթեմատիկա թռնելը՝ ԼՀԿ-ից ՔՊ թռնել չի, կարող է ընկնես, ձեռքդ կոտրվի։ Կոնջորյանին ուղղված ասաց «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ Հետո ոստիկանության գործունեության մասին հարց ուղղեց Փաշինյանին։ «Եթե անհանգստացած ու վախեցած չեք Շարժումից, եթե Շարժումը մարող է, եթե համոզված եք, որ մնալու եք իշխանության, որովհետև լեգիտիմ եք, ապա ինչո՞ւ եք այդքան ոստիկանական ուժ կուտակել ու կիրառում։ Ինչքան բարձր ու խոռով եք գոռում, թե չեք վախենում, այնքան ձեր վախերն ավելի մեծ են։ Իսկ վախենում եք, որովհետև ոչ ոք ձեզանից ավելի լավ չգիտի, թե ինչ եք արել և իշխանությունը կորցնելուց հետո ինչեր են բացվելու և ինչերի համար եք պատասխան տալու»։
Մանրամասն՝ տեսանյութում