Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախագահի նախկին խորհրդական, միջազգային հարցերով փորձագետ, պատմական գիտոթյունների թեկնածու Էդուարդ Աբրահամյանն արձագանքել է Փաշինյանի՝ օրվա քայլերին ու պահվածքին՝ նշելով. «Նույնիսկ շունը, երբ մտնում ես իր տարածք, հաչում ու կծում է: Ի՞նչ օդորակիչ: Նույնիսկ ողջ աշխարհը քեզ «հորդորեր» էլ՝ դու պիտի գործեիր ըստ պրոտոկոլի: Եթե մի փոքր տեղյակ լինեիր միջազգային հարաբերությունների տեսության դասականների աշխատություններից, ապա կհասկանայիր, որ Ադրբեջանի գործողությունների շարունակականությունը պայմանավորված է քո չգործողություններով ու հանցավոր անգործությամբ: Այ դա արձանագրի «ըստ էության»»:
Հիշեցնենք՝ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում՝ ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։ Նոյեմբերի 9-ի դավաճանական համաձայնագրի ստորագրումից հետո թշնամին, Արցախի հանձնված տարածքների վրա ամրանալուց հետո, գրեթե անարգել մտնում է ՀՀ-ի՝ իր համար ցանկալի դիրքեր ու տարածքներ և ամրանում այնտեղ: Փաշինյանի իշխանության հրամանով հայ զինծառայողներն իրավունք չունեն կրակ բացելու երկիր ներխուժած թշնամու դեմ: