Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ինձ համար պատիվ էր մեր գեղատեսիլ հայրենիքի 3 մարզեր հաղթահարել, 175 կմ անցնել, հասնել քաղաքամայր Երևանին՝ մեր հայրենիքի սիրտ ձեզ տեղեկացնելու համար, որ մենք հայրենիք չունենք թուրքին տալու՝ ըստ Yerkir.am-ի Ֆրանսիայի հրապարակում համազգային հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, ով գլխավորում էր «Դիմադրություն» շարժման Իջևանի ուղղությամբ երթը։
«Մենք մանդատ չենք տվել կոլաբորացիոնիստների հանցախմբին՝ հայրենավաճառությամբ զբաղվելու, մենք ասում ենք «Ո՛չ» թուրքին, ադրբեջանցուն և թուրքահպատակ հայկական դե ֆակտո իշխանություններին։
Մենք ասում ենք «Այո՛» հավերժական Հայաստանին, ասում ենք «Ո՛չ» հակահայաստանին, և մահվան։ Անարժանապատիվ գահավիժման ու պարտության խորհրդանիշ կոլաբորացիոնիստներին մնացել են հաշված օրեր։ Քանզի չկա Հայաստան առանց Արցախ, և չկա Արցախ առանց Հայաստան։ Հավերժական Հայաստան լինելու է», - ասաց Ասպրամ Կրպեյանը։
Նշենք, որ Ֆրանսիայի հրապարակում անցկացվում է «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը ապազգային իշխանությունների հեռացման, Հայաստանի և Արցախի Հանրապետությունները հայկական պահելու պահանջով։ Այստեղ միացել են Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, Սարդարապատից ու Ապարանից Երևան եկած «Դիմադրություն» շարժման քայլերթերը, ինչպես նաև ապակենտրոն դիմադրության այլ շարժումներ, որոնք այս օրերին իրազեկման ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքում։
Մանրամասն՝ տեսանյութում․