Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինքս ռազմական գործից գրեթե չեմ հասկանում․․․ Բայց ունեմ լիքը հարցեր․․․
Ահա․․․
1․ Բացատրեք, խնդրում եմ, էդ ո՞նց է լինում, որ 100 զինվոր միանգամից գերի է ընկնում ադրբեջանցու ձեռքին․․․ 100 հայ զինվորը նորմալ պայմաններում մի ամբողջ զորքի ուժ ունի, չկասկածեք, ուրեմն՝ էդ ո՞նց է լինում․․․ Ո՞ւր են էդ տղերքի զենքերը․․․
3․ Բացատրեք, խնդրում եմ, էդ ոնց է լինում, որ 44 գերու հետ են վերադարձնում, հարյուրներով նորից գերի են վերցնում․․Էս ինչ մեյմունություն է․․
4․ Բացատրեք, խնդրեմ, կա՞ Արցախի պաշտպանության բանակը, կա՞ ՀՀ բանակը, որը կարծեմ մինչեւ էս չարաբաստիկ պատերազմը Արցախի անվտանգության երաշխավորն էր․․․ Չկա՞ այդ երաշխավորը․․․ Չկա՞ բանակը, Չկա՞ էս անտեր երկրում ռազմական ղեկավարություն․․․
5․ Բացատրեք, խնդրում եմ, էդ ո՞նց է լինում, որ կատարվում են թուրքերի բոլոր հարյուրամյա երազանքները՝ հայն ու Հայաստանը սկուտեղի վրա փռված է նրանց առաջ, ում եւ ինչ ուզում վերցնում են․․․
6․ Բացատրեք, խնդրում եմ, էդ չարաբաստիկ հայտարարությունը ունի՞ հավելյալ էջեր, որ գաղտնի են պահվում ցայսօր․․․
7․ Բացատրեք, խնդրեմ, էդ ի՞նչ թուղթ են ցույց տալիս ադրբեջանցիները ռուսներին եւ ապացուցում, թե էս ու էն հայկական գյուղերը նույնպես տրվել են իրենց․․․
8․Եթե էս ամեն ինչը եւ էլի շատ հարցերի պատասխանները չկան, ուրեմն, ես ձեզ կբացատրեմ, թե էդ ոնց եղավ, որ անառիկ ՇՈՒՇԻն առանց կրակոցի հայտնվեվ թուրքի ձեռքին․․․
9․ Հիշեք՝ գողը որ տնից լինի, եզը երթիկից կհանեն․․․
Վերջում՝ նիկոլսրիկան պարտավոր է անհապաղ հեռանալ, մենք պարտավոր ենք նրան անհապաղ հեռացնել ու մեկուսացնել մինչեւ դատավարություն․․․»։