|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Բյուջեն բավականին երկար քննարկվել է, բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ ենք ներկայացրել: Հարցերին չեն պատասխանել, մտահոգությունները չեն փարատել, փոխարենը պնդում են, որ հասարակությունը զգում է ամենօրյա բարեկեցության շոշափելի իրականությունը»,- 2026թ. բյուջեի նախագծի փոփոխված տարբերակի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: Նրա խոսքով՝ բնակչության 75 տոկոսը ստանում է միջինից շատ ավելի ցածր աշխատավարձ. բնակչության մեծամասնության աշխատավարձը 100-ից 200 հազար դրամի շրջանակներում է: Մեծամասնությունը դրական արդյունքը չի զգում: