կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-16 10:37
Արցախ

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են տարել Մարտակերտ

Ռուս խաղաղապահները մարդասիրական օգնություն են տարել Մարտակերտ

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Մարտակերտ քաղաք են հասցրել սննդի եւ առաջին անհրաժեշտության իրերի հումանիտար փաթեթներ: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Սննդամթերքի փաթեթները եւ առաջին անհրաժեշտության իրերը փոխանցվել են փախստականներին, որոնք վերադարձել են իրենց տները եւ բնակավայրի այլ կարիքավոր բնակիչների:

Մի քանի հարյուր ընտանիքներ ստացել են մարդասիրական փաթեթներ, որոնք պարունակում են սնունդ եւ առաջին անհրաժեշտության իրեր:

Ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի շրջաններում ռուս խաղաղապահների օժանդակությամբ շարունակվում է կենսական կարեւորության ենթակառուցվածքային օբյեկտների վերականգնումը:

«Ավարտվել են Շուշիի արեւմտյան ծայրամասում էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման աշխատանքները: Ապահովվել է էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը 24 բնակավայրի, որտեղ ապրում է ավելի քան 10 հազար մարդ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության բժշկական ջոկատների մասնագետները Ստեփանակերտում եւ Մարտակերտում շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը:

Հիմնականում ռուս ռազմական բժիշկներին դիմում են քրոնիկական հիվանդություններով տառապող տեղի բնակիչները, որոնք հակամարտության սրման ընթացքում զրկվել են որակյալ բժշկական օգնություն եւ անհրաժեշտ դեղեր ստանալու հնարավորությունից:

Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները բժշկական օգնություն են ցուցաբերել 529 քաղաքացու, այդ թվում՝ 63 երեխայի: