|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ռուս խաղաղապահները Գորիս–Ստեփանակերտ երթուղով մարդասիրական բեռով շարասյուն են ուղեկցել դեպի Լեռնային Ղարաբաղ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ստեփանակերտի մանկական վերականգնողական կենտրոնում մարդասիրական ակցիա է իրականացվել. կենտրոնին սնունդ է տրամադրվել։
Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իրականացնել իր առջև դրված խնդիրները և իրադրության ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողության 24-ժամյա մոնիթորինգ է իրականացնում։
Զորախմբի հրամանատարությունը շարունակում է հայկական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ տանել Ստեփանակերտ–Գորիս ճանապարհահատվածի ավտոմոբիլային տրանսպորտի անարգել երթևեկությունը վերսկսելու ուղղությամբ։