|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 10 տոննա հումանիտար օգնության տեղափոխումը Երևանից Ստեփանակերտ՝ Լաչինի միջանցքով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Այսօր Երևանից Ստեփանակերտ 10 տոննա հումանիտար բեռ է հասցվել՝ տաք ծածկոցներ, մանկական խաղալիքներ, կոնֆետների հավաքածուներ և հագուստ: Այդ ամենը նվիրվել է Լեռնային Ղարաբաղի երեխաներին ամանորյա տոներին ընդառաջ»,- ասել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինը:
Հումանիտար օգնությունը, որը փոխանցել են բարեգործական ընկերությունները, Մոսկվայից Երևան է հասցվել ՌԴ ՊՆ ռազմատրանսպորտային օդանավերով:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։