կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-04 11:47
Արցախ

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի Ճարտար քաղաքում բնակվող 120 ընտանիքի. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Լեռնային Ղարաբաղի Ճարտար քաղաքում բնակվող 120 ընտանիքի. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները բարեգործական հիմնադրամների հետ համատեղ իրականացված ակցիայի շրջանակում օգնություն են ցուցաբերել բազմազավակ ընտանիքներին և տեղահանված անձանց Լեռնային Ղարաբաղի Ճարտար բնակավայրում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:  

Խաղաղապահ զորակազմի բժշկական ջոկատի մասնագետներն, իրենց հերթին, ընդունել և նեղ մասնագետների (վիրաբույժ, լոռ, ակնաբույժ, նյարդաբան) խորհրդատվություն են կազմակերպել բնակիչների համար: Բժիշկների աշխատանքի համար հատկացվել է տեղի պոլիկլինիկան:

Ճարտարի մշակույթի տանը հումանիտար արձագանքման կենտրոնի սպաները երեխաներին դպրոցական պարագաներ և ձմեռային կոշիկ են հանձնել:  

Նշվում է, որ Ռուսաստանից բարեգործական կազմակերպությունների ուղարկած հումանիտար բեռը խաղաղապահ զորակազմի ռազմատրանսպորտային օդանավերով Լեռնային Ղարաբաղ է տեղափոխվել «Էրեբունի» օդանավակայանից:

«Այսօր հումանիտար-բժշկական ակցիա է իրականացվել Ճարտար բնակավայրում: Հումանիտար ակցիայի շրջանակում ավելի քան 120 ընտանիք ապահովվել է կոշիկով՝ տղաների և աղջիկների, ինչպես նաև կանանց համար: Ընդհանուր առմամբ, 360 մարդ օգնություն է ստացել: Բժիշկների մոտ ընդունելության է ներկայացել ավելի քան 120 մարդ»,- ասել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ռուսլան Իվանովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։