կարևոր
3232 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-26 21:58
Արցախ Հասարակություն

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ մարդասիրական օգնություն են հասցրել

Ռուս խաղաղապահները Ստեփանակերտ մարդասիրական օգնություն են հասցրել

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Այս մասին ասվում է այսօր՝ մայիսի 26-ին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։

 30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

 Վերջին մեկ օրվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։

 Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահներն ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 291 տոննա մարդասիրական օգնություն.

 Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։