Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մարդասիրական ակցիա են իրականացրել։
ՌԴ ՊՆ-ն հաղորդում է, որ ակցիայի ընթացքում ռուս խաղաղապահները բազմազավակ ընտանիքներին, փախստականներին և հարկադիր տեղահանվածներին են փոխանցել ռուսական բարեգործական կազմակերպությունների տրամադրած մարդասիրական օգնությունը:
«Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները փոխանցել են ավելի քան 3,5 տոննա հումանիտար բեռ: Լեռնային Ղարաբաղի շրջանների բնակիչները, որոնք պատերազմի հետևանքով ներկայում բնակություն են հաստատել Ստեփանակերտում, ստացել են առաջին անհրաժեշտության պարագաներ»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների միջոցով Արցախի բնակիչներին ավելի քան 155 տոննա մարդասիրական բեռ, այդ թվում՝ բժշկական սարքավորումներ են փոխանցել։
Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։