Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները բարերարների հետ համատեղ շուրջ 2 տոննա մարդասիրական օգնություն են հատկացրել Լեռնային Ղարաբաղի Խնուշինակ համայնքի կարիքավոր և բազմազավակ ընտանիքներին: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:
«Այսօր բարեգործական «Մերսի» ասոցիացիայի հետ համատեղ Խնուշինակ գյուղում անցկացվել է բարեգործական ակցիա, որին մասնակցել են բոլոր բնակիչները: Բազմազավակ ընտանիքներին հատկացել են տնտեսական իրեր, գազօջախներ, բոլոր բնակիչներին հատկացվել են հագուստ և կոշիկներ: Այդ համայնքում ապրում է 10 բազմազավակ ընտանիք, առաջինից մինչև չորրորդ դասարանի դպրոցականները 60-ն են: Գյուղի բոլոր դպրոցականները կոշիկներ են ստացել»,-ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Ակցիայի շրջանակներում օգնություն է ստացել գյուղի շուրջ 1000 բնակիչ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։