կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-17 13:29
Արցախ

Ռուս խաղաղապահները մոտ 300 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին

Ռուս խաղաղապահները մոտ 300 տոննա մարդասիրական բեռ են փոխանցել Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչներին

Իր գործունեության մեկ տարվա ընթացքում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ավելի քան 300 տոննա մարդասիրական օգնություն են տրամադրել տեղահանվածներին, բազմազավակ ընտանիքներին եւ կարիքավոր բնակիչներին Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Զինծառայողները բարերարների հետ միասին ավելի քան 226 մարդասիրական միջոցառում են անցկացրել Լեռնային Ղարաբաղի քաղաքներում եւ հեռավոր բնակավայրերում, դպրոցներում, մանկապարտեզներում եւ գիշերօթիկ հաստատություններում, այդ թվում ավելի քան 100 անգամ նպատակային մարդասիրական ակցիա է կազմակերպվել: 

Ռուս խաղաղապահները կանոնավոր կերպով իրականացնում են տեղի բնակիչների հետ աշխատանքի, օգնության կարիք ունեցողների մասին տեղեկություններ հավաքելու, բարեգործական կազմակերպությունների հետ շփվելու եւ բոլոր մանկական ուսումնական հաստատություններին եւ ընտանիքներին անհրաժեշտ մարդասիրական օգնությունը փոխանցելու միջոցառումները:

Բարեգործական կազմակերպությունների մարդասիրական բեռները Հայաստանի Հանրապետության Էրեբունի ռազմական օդանավակայանից Լեռնային Ղարաբաղի տարածք Ռուսաստանից հասցվել են ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով եւ ռուսական խաղաղապահ զորախմբի ավտոմոբիլային տրանսպորտով ։

Բոլոր մարդասիրական ակցիաները իրականացվել են բարեգործական հիմնադրամների եւ կազմակերպությունների հետ համատեղ, որոնց ընթացքում փոխանցվել է շուրջ 300 տոննա մարդասիրական օգնություն։