Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները, Mercy բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչների հետ, մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից մեկի բազմազավակ ընտանիքներին եւ տեղահանվածներին։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Խաղաղապահները մարդասիրական ակցիա անցկացրել են Մարտունու շրջանի Գիշի գյուղի միջնակարգ դպրոցում եւ մանկապարտեզում։ Բնակիչներին է փոխանցվել ավելի քան 2 տոննա ընդհանուր քաշով մարդասիրական բեռ՝ դպրոցական պարագաների, մանկական եւ մեծահասակների կոշիկների, հագուստի եւ անխափան սնուցման աղբյուրի տեսքով։
Ի նշան երախտագիտության՝ դպրոցականները Գիշի գյուղի դպրոց խաղաղապահների ժամանման նախօրեին ազգային պարերի, երգերի, պոեզիայի ընթերցանության եւ տարրական դասարանների երեխաների նկարած նկարների հանձնման տեսքով ելույթ էին նախապատրաստել։.
Մարդասիրական ակցիայի շրջանակներում օգնություն է ցուցաբերվել Գիշի գյուղի ընդհանուր 950 կարիքավոր բնակչի: