|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հասցեական օգնություն են հատկացրել Ստեփանակերտում բնակվող հարկադիր տեղահանված անձանց և բազմազավակ ընտանիքներին: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:
«Հումանիտար արձագանքման մասնագետները հասցեական հումանիտար օգնություն են տրամադրել հարկադիր տեղահանված 11 ընտանիքի, այդ թվում՝ բազմազավակ և սահմանափակ կարողությամբ երախաներ ունեցող ընտանիքներին: Գույքը տրամադրվել է «Մերսի» բարեգործական կազմակերպությունների ասոցիացիայի կողմից»,- հայտնել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին՝ հավելելով, որ ամեն մի ընտանիքի անհատական մոտեցում է դրսևորվում:
Բնակիչներին տրամադրվում են առաջին անհրաժեշտության իրեր՝ հագուստ և կոշիկ երեխաների և մեծահասակների համար, լվացքի փոշի, խոհանոցային պարագաներ, սննդային փաթեթներ, սպիտակեղեն, բարձեր, ծածկոցներ, անձնական հիգիենայի պարագաներ, խաղալիքներ:
Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերից ի վեր հումանիտար օգնություն և բուժօգնություն է հատկացվել ավել քան 6700 կարիքավոր բնակչի: