|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հունաստանի և Թուրքիայի միջև խնդիրները վերաբերում են նաև Եվրոպային, քանի որ դրանք անդրադառնում են ամբողջ Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանի վրա: Այս մասին Լիսաբոնի առցանց «Վեբ գագաթնաժողով 2020»-ում հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը. հայտնում է AMNA- ն:
«Այս խնդիրները վերաբերում են նաև ՆԱՏՕ-ին, քանի որ դրանք ազդում են նրա հարավարևելյան հանգույցի վրա: Հունաստանը հասկացրել է, որ Թուրքիան պետք է բախվի հետևանքների, եթե շարունակի իր սադրիչ գործողությունները»,- ասել է Հունաստանի վարչապետը:
Politico-ի լրագրողի հարցին, թե, ըստ նրա, Ջո Բայդենի օրոք ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ արտաքին քաղաքականությունը Եվրոպայի և Թուրքիայի նկատմամբ, վարչապետը պատասխանել է, որ անհամբեր սպասում է, թե երբ է ԱՄՆ նոր կառավարությունը «գործելու Եվրոպայի հետ կառուցողական համագործակցության պայմաններում, ձգտելու ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ավելի ակտիվ ներկայությանը»: