|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ֆրանսիական արտադրության 18 գերժամանակակից Rafale ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիրը հայտարարվել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի կողմից 2021 թվականի բյուջեի վերաբերյալ խորհրդարանական ելույթի ժամանակ:
«Ես հայտարարում եմ, որ առաջիկա օրերին մենք համաձայնագիր կստորագրենք 18 Rafale կործանիչների գնման մասին։ Մեր երկիրը կստանա նոր ֆրեգատներ, հակասուզանավային ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր և F-16-ի արդիականացում: Զինվորական տեխնիկան արդիականացվելու է: Առաջիկա 5 տարիներին մարդկային ռեսուրսները կամրապնդվեն 15.000 զինծառայողների հաշվին: Այս ամենը ներառված է նոր բյուջեում»,- ասել է Միցոտակիսը:
Ըստ Proto Thema-ի՝ համաձայնագիրը, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի կներկայացվի խորհրդարան, մինչ այդ սպասվում է նաև, որ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին կայցելի Հունաստան:
Համաձայնագիրը կվավերացվի նոր տարվա սկզբին`Հաշվիչ պալատի կողմից նախնական ստուգումից հետո: