Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԱՏՕ-ի միասնականության պահպանման համար անհրաժեշտ պայմանը դաշնակիցների լիարժեք համապատասխանությունն է միջազգային իրավունքին, բարիդրացիության սկզբունքը և ՆԱՏՕ-ի հիմնադիր պայմանագրից բխող պարտավորությունները. այս մասին հայտարարել է Հունաստանի Ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Պանայոտոպուլոսը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հետ վիդեոկոնֆերանսի միջոցով հանդիպման ժամանակ ունեցած իր ելույթում. հայտնում է greekcitytimes.com կայքը։
Պանագիոտոպուլոսը «քննադատել է Միջերկրական ծովում դաշնակից նավի կողմից ուժի գործադրման սպառնալիքն ընդդեմ մեկ այլ դաշնակից նավի»:
Նա նշել է, որ նման պահվածքը խաթարում է ՆԱՏՕ-ի համախմբվածությունն ու համերաշխությունը՝ այն դարձնելով ոչ թե դաշինք ամուր կապերով և ընդհանուր արժեքներով, օպորտունիստական խումբ՝ անհատական շահերով։
Ազգային պաշտպանության նախարարը նշել է, որ միակ լուծումը ՄԱԿ-ի հովանու ներքո քաղաքական խորհրդակցություններն ու բանակցություններն են պատերազմող կողմերի միջև՝ Բեռլինի գործընթացով սահմանված բանաձևերի հիման վրա:
Չորեքշաբթի օրը Ֆրանսիայի արտգործնախարարության խոսնակ Ագնես ֆոն դեր Մալը հայտարարել է, որ Թուրքիայի գործողությունները «թշնամական և ագրեսիվ են», հավելելով, որ Անկարան է այն պատճառը, որ Հյուսիսային Աֆրիկայում խաղաղություն ու կայունություն չի հաջողվել պահել:
Հիշեցնենք, որ օրեր առաջ խիստ լարված իրավիճակ էր ստեղծվել Միջերկրական ծովում։ ՆԱՏՕ-ի առաքելության շրջանակներում ծովում գտնվող ֆրանսիական նավի անձնակազմը փորձել էր ստուգել՝ արդյոք թուրքական նավը զենք չի տեղափոխում Լիբիա (Լիբիա զենք տեղափոխելը արգելվել է հակամարտության լուծման շրջանակներում Բեռլինում ձեռք բերված պայմանավորվածություններով), ինչի ի պատասխան թուրքական նավերը հրթիռներ ուղղեցին դեպի ֆրանսիական լավը՝ հասնելով ռազմական բախման շեմին։