Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն սպառնացել է Եվրոպային:
Ըստ Demokrathaber-ի՝ խոսքն ուղղելով Հոլանդիային և Գերմանիային՝ թուրք նախարարն ասել է. «Մենք ընտրությունները ձեզ համա՞ր ենք անում, ձե՞ր սահմանադրությունն է փոխվելու: Դուք ի՞նչ գործ ունեք մեր ներքին խնդիրների հետ: Եթե շատ եք ուզում՝ ամսական 15 հազար փախստական ուղարկենք` խելքներդ թռցնեք»:
Թուրք նախարարն իր խոսքում նաև հիշատակել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության մասին: «Ի՞նչ է՝ Թուրքիային ԵՄ անդամ դարձրի՞ք, թե՞ աջակցեցիք ահաբեկչության դեմ պայքարին»,- ասել է Սոյլուն՝ հերթական անգամ հորդորելով «չմիջամտել Թուրքիայի ներքին հարցերին»:
Հիշեցնենք, որ Գերմանիայի, Հոլանդիայի և եվրոպական մի շարք երկրների հետ լարվածություն էր առաջացել այն բանից հետո, երբ վերջիններս չէին թույլատրել կամ չեղարկել էին թուրքական իշխանությունների նախընտրական հանրահավաքները: