|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
«Թուրքիայի և Լիբիայի միջև ձեռք բերված համաձայնագիրը ուժ չունի։ Եթե Թուրքիան մեր ինքնիշխան իրավունքների դեմ որևէ փորձ կատարի, շատ լուրջ հետևանքների կբախվի։ Թուրքիայի դիմաց միայն Հունաստանը դուրս չի գա, այլև Եվրոպան», - այս մասին հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը։
Հույն պաշտոնյան նշել է, որ թուրք-լիբիական համաձայնագիրը, որը խախտում է հույների իրավունքները Միջերկրական ծովում, ուժ չունեն՝ ի տարբերություն Հունաստանի և Իտալիայի միջև կնքված համաձայնագրի։
Միցոտակիսը հույն-թուրքական հարաբերությունները բարդ է անվանել և հույս հայտնել, որ դրանք կկարգավորվեն երկխոսության միջոցով։
Նշենք, որ 2019 թ. նոյեմբերին Թուրքիայի և Լիբիայի կառավարության (Լիբիայի մի մասը վերահսկող, ոչ լիիրավ) միջև համաձայնագիր էր ստորագրվել, որով խախտվում էր Հունաստանի և Կիպրոսի ջրային տարածքները։ Թուրքիայի գործողությունները քննադատվել էր ԵՄ-ի և մի շարք այլ պետությունների կողմից, սակայն Թուրքիան ցօրս շարունակում է ապօրինի գործողությունները։