կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-05 11:51
Հասարակություն

Երբ հարցը Արցախին է վերաբերում, մյուս խնդիրները կարծես մոռացվում են

Երբ հարցը Արցախին է վերաբերում, մյուս խնդիրները կարծես մոռացվում են

Պատերազմից հետո ավելի են շեշտվել Արցախի հարցով մեր աշխատանքները, հիմնական օրակարգերը նույնն են մնացել՝ Արցախի անկախության ճանաչում, ինքնորոշման իրավունքի պատշպանություն: Սակայն դրանց վրա ուրիշ հարցեր էլ են ավելացել՝ պատերազմական գերիների, մշակութային Ցեղասպանության և ընդհանրապես մարդասիրական օժանդակությունների հարցը: Այս մասին «Ապառաժ»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի մասնակից, Լիբանանի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Վահրամ Էմիյանը:

Նրա խոսքով Արցախի հետ կապված հարցերն արծարծում են օտարերկրյա դեսպանների, տեղացի մտավորականների հետ հանդիպումների ժամանակ, նաև նամակագրության միջոցով մնայուն կապի մեջ են օտարերկրյա դեսպանատների հետ, մանավանդ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ:

Վահրամ Էմիյանը նշել է, որ Լիբանանում սոցիալ-տնտեսական իրավիճակը բավականին ծանր է, բարձրացել են ապրանքների և ծառայությունների գները, էլեկտրականության չկա, ջրի ճգնաժամ կա: Բայց երբ հարցը Արցախին է վերաբերում, այս խնդիրները կարծես մոռացվում են: «Լիբանան-Արցախ կապը զգացականից վեր է: Լիբանանը և Արցախը շատ մտերիմ կապեր ունեն, այստեղ նահատակներ ենք ունեցել՝ Մհեր Ջուլհաճյան, Վիգեն Զաքարյան, վերջին պատերազմին՝ Գևորգ Հաջյան»,- ասել է Լիբանանի Հայ դատի հանձնախմբի ատենապետը:

Նա կարևորել է խորհրդաժողովի անցկացման վայրերը՝ Արցախը և Սյունիքը, առկա հարցերը լուսարձակի տակ բերելու և զորակցություն հայտնելու առումով: