Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Աղբյուրները երեքշաբթի ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը որակել են որպես Թուրքիայի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների դաժան դիմակայություն. ԱՄՆ-ը չի զսպել իր պնդումները Թուրքիայի արտաքին քաղաքականության և վարքի փոփոխությունների վերաբերյալ. հայտնում է Greek City Times-ը։
Մասնավորապես՝ ԱՄՆ հեռացող պետքարտուղար Մայք Պոմպեոն քննադատել է Թուրքիային Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում իր սադրիչ պահվածքի և ռուսական Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգը գնելու համար, քայլեր, որոնք, նրա խոսքով, հակասում են ՆԱՏՕ-ի աշխատանքի սկզբունքներին և, ի վերջո, խաթարում են նրա միասնությունը:
Աղբյուրները նշում են, որ դաշինքի հակամարտությունների կարգավորման մեխանիզմը, որը չի գործում Թուրքիայի պատճառով, պետք է վերագործարկվի:
Թուրքիայի արտգործնախարար Մեհմեթ Չավուշօղլուն զայրացած բողոքել է մեղադրանքների դեմ՝ պաշտպանելով Էրդողանի ռեժիմը՝ միաժամանակ Հունաստանին մեղադրելով «մաքսիմալիստական նկրտումների» մեջ:
Հունաստանը մերժել է իրեն առաջադրված մեղադրանքը, իսկ արտգործնախարար Նիկոս Դենդիասը, իր հերթին, մեղադրել է Թուրքիային տարածաշրջանում հիմնական ավերողը լինելու մեջ և պահանջել հարգել միջազգային իրավունքը: