Միասին կարող ենք
կարևոր
523 դիտում, 2 ժամ առաջ - 2026-04-11 15:14
Քաղաքական

«Առաջիկա ընտրությունը Հայաստանի թուրքացումը թույլ չտալու պայքար է»․ Արմեն Ռուստամյանը՝ Փարիզում անցկացվող Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովում

Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովը, որը միտված է վերջին տարիներին հայությանը ցնցած աննախընթաց տագնապներին և մարտահրավերներին դիմակայելուն։

Խորհրդաժողովի նպատակն է հավաքաբար քննարկել իրավիճակը, զորաշարժի ենթարկել Սփյուռքը՝ ձևավորելով միասնական ու նպատակաուղղված դիրքորոշում՝ ի պաշտպանություն և հզորացում Հայաստանի պետության, հայկական սփյուռքի և, առհասարակ, հայկական ազգային շահերի ու Հայ դատի։

Խորհրդաժողովը համախմբել է ավելի քան 25 երկրից շուրջ 150 ներկայացուցիչների, այդ թվում՝ համայնքային առաջնորդների, կազմակերպությունների պատասխանատուների, հանրային-քաղաքական գործիչների, գիտնականների, մասնագետների, գործարարների և երիտասարդների։

Օրակարգի առանցքային կետերն են՝

• Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման գործում և քաղաքական օրակարգը.

• Ազգային արժեքների և Հայոց եկեղեցու կարեւորությունը Սփյուռքում՝ հայկական ինքնության պահապանման առումով․ նոր իրավիճակի մարտահրավերները.

• Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցեր և հորիզոններ, Սփյուռքն իբրեւ հայկական աշխարհի փափուկ ուժի բաղադրիչ.

• Սփյուռքի զորաշարժ և վերաշխուժացում՝ հանուն համահայկական նպատակների։

Ավարտին խորհրդաժողովը աշխարհասփյուռ հայությանը կդիմի կոչ- հայտարարությամբ, որին կհաջորդեն քաղաքական, տեղեկատվական, համայնքային և այլ նախաձեռնություններ։