կարևոր
568 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-01 18:02
Հասարակություն

Բաքվում կայացած խորհրդաժողովում քննարկվել է համաշխարհային բեմում ԹՊԿ-ի դերը

Բաքվում կայացած խորհրդաժողովում քննարկվել է համաշխարհային բեմում ԹՊԿ-ի դերը
Բաքվում սեպտեմբերի 29-ին անցկացվել է «թյուրքական պետությունների կազմակերպւթյունը որպես տարածաշրջանային դերակատար գլոբալ անորոշության պայմաններում» թեմայով խորհրդաժողով»
 
Համաժողովի շրջանակներում անցկացվել են պանելային քննարկումներ՝ «ԹՊԿ-ի ներդրումը գլոբալ խաղաղության եւ կայունության ապահովման գործում քաղաքական անորոշության պայմաններում», «ԹՊԿ-ի ներդրումը համաշխարհային տնտեսության, առեւտրի եւ տրանսպորտյին կապերի մեջ տնտեսական անկայունության պայմաններում», «ԹՊԿ-ի քաղաքականությունը մշակույթի, գիտության եւ պառլամենտարիզմի ոլորտներում գլոբալ անորոշության պայմաններում» դեպքերի վերաբերյալ:

ԹՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Օմար Քոջամանն ասել է. «թյուրքական աշխարհ 2040» տեսլականի եւ 2022-2026-ականների ռազմավարկան փստաթղթի շրջանակներում կազմակերպւթյան առաջիկա ժամանակահատվածում իրականացնում է կարեւոր ծրագրեր եւ նախագծեր տնտեսության, տրանսպորտի, զբոսաշրջւթյան, լրատվամիջոցների, երիտասադության եւ այլ ոլորտներում: Այս առումով ադրբեջանում հանդիպման անցկացումը, հատկապես հոկտեմբերի 6-7-ը Բաքվում կայանալիք թյուրքական պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի նախաշեմին, առանձնահատուկ նշանակություն ունի: Ադրբեջանի մեծության մսին աշխարհը լսել է, մնում է մերձկասպյան պետությունն առաջ տանել մեծ քաղաքկանության մեջ:

«Այսօր Ադրբեջանը կամրջի դեր է խաղում թյուրքական աշխարհում եւ առաջատար դիրքեր է զբաղեցնում ռազմավարական ծրագրերում եւ նախագծերում։ ալիեւի հայտարարությունն այն մասին, որ «մեր ընտանիքը թյուրքական աշխարհն է» արտացոլում է կամակերպության բնական էությունը եւ անդամ պետությունների միջեւ համագործակցության հիմնական սկզբունքները: Հոկտեմբերին կայանալիք պետությունների ղեկավարների գագաթնաժողովում առաջ են քաշվելու կարեւոր նախաձեռնություններ՝ կապված թյուրքական պետությունների կազմակերպության ինտեգրման եւ հետագա զարգացման հետ, ինչպես նաեւ որոշվելու են ռազմավրական ուղղությունները:

ԹՊԿ-ի խնդիրներն ու նպատակներն ակնհայտ են, Անկարայում քայլ առ քայլ առաջ են շարժվում դեպի վերպետական միավորման ստեղծումը՝ թյուրքական աշխարհը օղակելու նպատակը։ Հետաքրքիր է, թե ինչպես կզգան իրենց «թյուրքական ընտանիքում» ոչ թյուրքական էթնոսներն ու թյուրքական պետությւններում ապրող ժողովուրդները, որոնք իրականացնում են ԹՊԿ ծրագիրը։ Ինչպե»ս են նրանք ինտեգրվելու «թյուրքական ընտանիքի» եւ «թյուրքական աշխարհի» հայեցակարգին։ Ինչ որ ոչ թյուրքական բան կմնա՞ այդ համայնքների համար։

 

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի