կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 14:27
Քաղաքական

Դա նշանակում է Հայաստանը բզկտել և ոչնչացնել․ պատգամավորը՝ աղմկահարույց միջանցքի մասին

Թե որն է դիվանագիտական ու քաղաքական հարթությունում միջանցք և ճանապարհներ հասկացությունների տարբերությունը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ո՛չ իրավական և ո՛չ էլ տնտեսագիտական կատեգորիաներում չկան տարանջատումներ։

«Ինչ անուն ուզում են դնեն՝ Ալիևը՝ միջանցք, Փաշինյանը՝ ճանապարհային ենթակառուցվածք, կարևոր չէ, դա նշանակում է Հայաստանը բզկտել  և ոչնչացնել»,- ասաց նա։

«Մենք կանգնել ենք բախտորոշ մի իրավիճակի առջև, երբ  ՀՀ գործող իշխանություններից հստակ  պահանջում ենք, որ իրենք էլ հայտարարեն՝ միանալով մեզ, որ չի կարող լինել որևէ նման համաձայնություն, որն ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը կարող է խախտել»,- նշեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։