|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Երեկ Կ.Պոլսի ոստիկանության միաժամանակյա գործողություններին անդրադարձել են The Guardian, Financial Times և Times թերթերը. հայտնում է t24.com-ը:
Ըստ բրիտանական The Guardian-ի` այս գործողությունն ավելացնում է ճնշումը Թուրքիայի վարչապետ Էրդողանի վրա և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ամիսներ առաջ կառավարությունում «շոկային ալիք» ստեղծում:
Երեկվա ոստիկանական գործողությունները Գեզի այգու դեպքերից հետո Էրդողանի կառավարության վարած քաղաքականության դեմ ուղղված ամենամեծ ըմբոստությունն էր:
Ըստ «Financial Times»-ի` Թուրքիան «ցնցվում է»:
Իսկ «Times»-ն այս լուրը վերնագրել է` «Զանգվածային ձերբակալությունները Թուրքիայի վարչապետին տանում են դեպի կոռուպցիոն սկանդալ»:
Նշենք, որ 51 և ավել ձերբակալվածների թվում են եղել նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի որդի Բարըշ Գյուլերը, Էկոնոմիկայի և շրջակա միջավայրի նախարար Արդեղան Բայրաքթարի որդի Աբդուլլահ Օղուզ Բայրաքթարը: