Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Էգեյան ծովի տարածաշրջանում անցկացվում է «Efes 2022» խոշորագույն համատեղ զորավարժությունը, որին մասնակցում են 37 երկրների զինծառայողներ, այդ թվում՝ Իտալիայից, Ադրբեջանից, Բոսնիա և Հերցեգովինայից, Հյուսիսային Մակեդոնիայից, Պակիստանից, Ալբանիայից, Ղազախստանից, Ղրղզստանից և ԱՄՆ-ից։
Հատկանշական է, որ զորավարժությունների ընթացքում թուրքական և ադրբեջանական զորքերը վայրէջք են մշակել նմանակված հունական կղզում։
Ինչպես հաղորդում է հունական Greek City Times-ը, զորավարժությունների սցենարը ներառում է «ծովային ճանապարհով թշնամու թիկունք ներթափանցում, ափամերձ գծի մաքրում և թշնամու առափնյա ռազմական օբյեկտների վրա հարձակումներ, ինչպես նաև թիրախների վնասազերծում»:
Զորավարժությունների շրջանակներում թուրքական կործանիչները խախտել են Հունաստանի օդային տարածքը և թռչել նրա տարածքով։ Ըստ հունական հրատարակության՝ Անկարան հետևում է վարձկանների օգտագործման «բաղադրատոմսին»՝ կրկնելով Վլադիմիր Զելենսկիի օրինակը, որը հազարավոր արևմտյան վարձկանների՝ նախկին զինվորականների հավաքագրեց ուկրաինական ուժերում։ Անկարան ադրբեջանցիներին ծանոթացնում է Էգեյան ծովի միջավայրին․ ըստ երևույթին, Ադրբեջանը պետք է «մարի» Թուրքիային իր պարտքը՝ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի նկատմամբ տարած հաղթանակի համար։
«Առանց թուրքական Bayraktar TB2 անօդաչու թռչող սարքերի, այս բախումը կավարտվեր նույն կերպ, ինչ նախորդները` ադրբեջանցիների պարտությամբ»,- գրում է Greek City Times-ը: