|
Փոխարժեքներ
15 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.43 |
| EUR | ⚊ | € 404.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.302 |
| GBP | ⚊ | £ 479.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.01 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան քննադատել է լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումները և բոլոր նրանց, ովքեր կարծում են, թե Մոսկվան հրաժարվել է ղարաբաղյան հակամարտությունում իր դաշնակցից: Ընդհակառակը, ըստ նրա, Ռուսաստանը նետել է իր բոլոր ուժերը՝ պատերազմը դադարեցնելու համար, նախ՝ քաղաքականը՝ կիրառելով դիվանագիտություն, միջազգային իրավունք, բանակցային գործընթաց, ապա՝ խաղաղապահներին:
Զախարովայի կարծիքով՝ բոլոր նրանք, ովքեր այսօր «գոռգռում են միմյանց վրա թերթերում և հեռուստածրագրերում, պետք է հիշեն, որ տարածաշրջանի և նրա բնակիչների անվտանգությունը, խաղաղությունն ու ապագան ապահովում են ռուս խաղաղապահները»:
«Սա, մեծ հաշվով, աննախադեպ որոշում է, և ես երբեմն այնպիսի տպավորություն եմ ունենում, որ շատերը չեն գիտակցում որոշման մասշտաբները»,– եզրափակել է նա։