| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանը Հայաստանին համարում է ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ կազմակերպության աշխատանքներին Երևանի մասնակցությունը սառեցնելու մասին: Այս մասին ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости-ին։
«Մենք կտրականապես չենք ընդունում 2021-2022 թվականներին տարածաշրջանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ի կողմից Երևանի նկատմամբ իր մանդատը և պարտավորությունները իբր չկատարելու վերաբերյալ Հայաստանի իշխանությունների կշտամբանքները։ Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թվականի սեպտեմբերին, հայկական կողմի խնդրանքով, օպերատիվ կերպով կազմավորվել է կազմակերպության քարտուղարության և միասնական շտաբի գնահատման առաքելություն, որն ուղարկվել է երկրի սահմանամերձ շրջաններ։ Արդյունքների հիման վրա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պատրաստվել է որոշում Հայաստանում դիտորդական առաքելություն տեղակայելու վերաբերյալ։ Մենք և ՀԱՊԿ մյուս անդամները մեղավոր չենք, որ այս որոշումը մերժվել է Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասել է Զախարովան։
«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ՝ այս կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Միևնույն ժամանակ, ցավով նշում ենք, որ կազմակերպության միջոցառումներին Երևանի մասնակցության դինամիկան նվազել է»,- հավելել է նա։
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը France24-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի վերաբերյալ հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, և Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։