|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիտավորյալ ուկրաինացի զինվորականներին ուղարկել Կուրսկի մարզի սահմանի մոտ գրոհի՝ երկրում մոբիլիզացիայի երկարաձգումն արդարացնելու համար։
Այս մասին դիվանագետը հայտնել է իր Telegram ալիքում։ «Զելենսկին Ուկրաինայի քաղաքացիներին ուղարկել է Կուրսկի մսաղաց՝ ուկրաինական մահացու մոբիլիզացիան ևս երեք ամսով հանգիստ երկարաձգելու համար»,- գրել է Զախարովան:
Այսպես է նա մեկնաբանել այսօր Ուկրաինայի նախագահի կողմից հերթական՝ 12-րդ անգամ ռազմական դրությունը և զորակոչի ժամկետը երկարաձգելու մասին ստորագրած օրենքը: Նա նաև միջազգային հանրությանը կոչ է արել «խստորեն դատապարտել Կիևի ռեժիմի հանցավոր հարձակումները»։
Ավելի վաղ Զախարովան Կուրսկի մարզի վրա ուկրաինական բանակի հարձակումներն անվանել էր ահաբեկչություն խաղաղ բնակչության դեմ։